ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

799-Ա 21.03.2019թ.


ԳՈՀԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի
N 3279-Ա ՈՐՈՇՈԻՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի N 5266-Ա որոշմամբ` Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի հ. 46/6 հասցեում գտնվող 0,004 հա հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է Գոհար Աբրահամյանին, կնքվել է կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որից ծագող իրավունքը ենթարկվել է պետական գարնցման (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 07112013-01-0221 վկայական):
2013 թվականի նոյեմբերի 4-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 9956 պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերի 22-ին:
Գոհար Աբրահամյանը դիմել է Երևանի քաղաքապետին՝ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով:
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 07.03.2019 թվականին տրված NԱՏ-05/03/2019-1-0367 տեղեկանքի համաձայն՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա Բաբաջանյան փողոցի հ.46/6 հասցեով Գոհար Աբրահամյանի անվամբ գրանցված է 0.004 հա հողամաս՝ կառուցապատման իրավունքով:
Հաշվի առնելով վերոգրյալ փաստական հանգամանքները, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N41-Ն որոշման հավելվածի 41-րդ կետի 1-ին ենթակետը և 2013 թվականի նոյեմբերի 4-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 9956 պայմանագրի 9.2 կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով ՝
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գոհար Աբրահամյանի հետ կնքել Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի հ. 46/6 հասցեում գտնվող 0,004 հա հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ 5 (հինգ) տարի գործողության ժամկետով:
2.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի
10-ի «Բաբաջանյան փողոցի հ.46/6 հասցեում գտնվող հողամասի համար կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին» N 3279-Ա որոշումը:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ