Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.01.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

80-Ա 16.01.2018թ.
  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի Հ.2573-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սարգիս Թումանյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2016 թվականի հուլիսի 14-ի հ.2573-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28122017-01-0354 վկայականը.
1.Երևանի քաղաքապետի 2016 թվականի հուլիսի 14-ի «Սամվել Ուզունյանին ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելու մասին» հ.2573-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման մեջ «Սամվել ՈՒզունյան» բառերը փոխարինել «Սարգիս Թումանյան» բառերով.
2)որոշման նախաբանում «անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 08.06.2009թ. հ.2376429 վկայական» բառերը և թվերը փոխարինել «անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28122017-01-0354 վկայական» բառերով և թվերով.
3)որոշման 8-րդ կետով սահմանված «15-օրյա» ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ