Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.01.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
83-Ա 16.01.2018թ.
  
ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.11/1 ՀԱՍՑԵՈՒՄ, ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Դավիթ Առաքելյանի դիմումը՝ Շինարարների փողոցի հ.11/1 հասցեում, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու և որպես ընդլայնում, լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 21.07.2015թ. հ.21072015-01-0217 վկայականը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում Դավիթ Առաքելյանի կողմից զբաղեցված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 118.71քմ՝ վկայականում ամրագրված 93.5քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող՝ 118.71քմ մակերեսով հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում։    
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ, 59-րդ և քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.12.2017թ. հ.18-06/1-Ա-9054 եզրակացությունը.
1.Շինարարների փողոցի հ.11/1 հասցեում, վարձակալության իրավունքով Դավիթ Առաքելյանին տրամադրված 93.5քմ մակերեսով հողամասին կից՝ 25.21քմ մակերեսով հողամասը, որպես ընդլայնում, վարձակալության իրավունքով, մինչև 2028 թվականի  հունվարի 31-ը ժամկետով տրամադրել Դավիթ Առաքելյանին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։
2.Հողամասի սահմանները որոշվում են 118.71 մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Դավիթ Առաքելյանի հետ կնքել Շինարարների փողոցի հ.11/1 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով  իրեն տրամադրված 93.5քմ մակերեսով հողամասի և սույն որոշման 1-ին կետով իրեն  տրամադրվող 25.21քմ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2028 թվականի հունվարի 31-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 118.71քմ /բենզալցման կայան/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 20 /քսան/ տոկոսի չափով և համաձայնագիր՝ Շինարարների փողոցի հ.11/1 հասցեում, Դավիթ Առաքելյանին վարձակալության իրավունքով պատկանող 93.5քմ մակերեսով հողամասի համար կնքված  պայմանագիրը լուծելու մասին։  
4.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
        

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ