Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ   

ՈՐՈՇՈՒՄ

 

889-Ա  15.03.2018թ.

          
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 01/18-Շ-1064-1190 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում քննվել է թիվ ՎԴ/6361/05/15 վարչական գործն ըստ հայցի Մուրադ Հարոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Քամրան Ազամի Մասուդի, Սալբի Յաքուբի Սարդարի, Էդվին Ռոստամի Խաչիկի, Աիդա Շիրվանի Փազինի, Աննա Հարոյանի՝ Երևանի քաղաքապետի կողմից տրված 2013 թվականի դեկտեմբերի 4-ի հ.01/18-Շ-1064-1190 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը թիվ ՎԴ/6361/05/15 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 7-ին կայացրած վճռով Մուրադ Հարոյանի ներկայացրած հայցապահանջն ամբողջությամբ բավարարել է՝ անվավեր ճանաչելով Երևանի քաղաքապետի կողմից տրված 2013 թվականի դեկտեմբերի 4-ի հ.01/18-Շ-1064-1190 շինարարության թույլտվությունը։
Դատարանի վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/6361/05/15 վարչական գործով 2017 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ մերժվել է՝ անփոփոխ թողնելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վճիռը:
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունելը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել է:
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական, ֆիզիկական և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել նշված օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած իրավական ակտերի պահանջները` անկախ այն հանգամանքից, թե այդ իրավական ակտերը նրանք պաշտոնապես կամ ընդհանուր կարգով են ստացել, ինչպես նաև դրանց ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին նրանք իրազեկվել կամ տեղյակ են եղել, թե ոչ, եթե օրենքով կամ տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի համաձայն` իրավական ակտն անվավեր է ճանաչվում` ընդհանուր իրավասության դատարանի կողմից ակտն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով այլ իրավական ակտին հակասող ճանաչվելու դեպքում:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 2.2 մասի համաձայն՝ նշված հոդվածի առաջին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունած իրավաստեղծ մարմինը պարտավոր է ընդունել իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին համապատասխան իրավական ակտ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ ՍԴՈ-1054 որոշմամբ պարզաբանվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի և 74-րդ հոդվածի դրույթները և սահմանվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են իրավական ակտն անվավեր ճանաչել, եթե դատարանը տվյալ ակտը ճանաչել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտին հակասող:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ, 49-րդ, 52-րդ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ և 74-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1.Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 4-ին տրված հ.01/18-Շ-1064-1190 շինարարության թույլտվությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ