Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

89-Ա 20.01.2020թ.

 

ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Մալխասյանի դիմումը՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ տեղամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.31102019-01-0275 վկայական) 50-7 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող 1350.1քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18102019-01-0275 վկայականում քննարկվող հողամասի նպատակային նշանակությունը ամրագրված է գյուղատնտեսական, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ խաղող:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրմամբ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 14.3 հոդվածի 12-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.12.2019թ. հ.18-06/-1-Մ-15157 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ տեղամասի 50-7 հասցեում, սեփականության իրավունքով Արմեն Մալխասյանին պատկանող 1350.1քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման (հողամասն իր տեղադիրքով բնակելի կառուցապատման գոտում է):
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում, համաձայն կից ներկայացվող նախագծման թույտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4.Առաջարկել ՀՀ կադաստրի կոմիտեին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման գրանցումը կատարել գրանցման պահին կադաստրային արժեքների տարբերության գումարները հողօգտագործողի կողմից վճարված լինելու դեպքում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ