Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
890-Ա  15.03.2018թ.
                          
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ  Հ.13 ՇԵՆՔԻ Հ.21՝ 70,0 ՔՄ  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ  ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Օլգա Պոլուզյանի դիմումը` Երևանի  Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի հ.13 շենքի հ. 21՝ 70,0քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու  մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի  կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի  հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերը.  
1.Երևան  համայնքի սեփականություն համարվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 22.02.2018թ. հ.22022018-01-0088  վկայական/, Երևանի  Մարգարյան փողոցի հ.13 շենքի հ.21՝ 70,0քմ  ընդհանուր մակերեսով  բնակարանը նվիրել նույն  բնակարանի բնակիչներ՝ Օլգա Ստեփանի Պոլուզյանին, Հրանտ Գրիգորի Պոլուզյանին, Արևիկ Հրանտի Պոլուզյանին, Մարինա Հրանտի Պոլուզյանին և Սվետլանա Մամիկոնի Ալեքսանյանին /5 անձ, այսուհետ նվիրառուներ/՝  որպես համատեղ սեփականություն:
2.Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ա.Սարգսյանին՝  Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել  բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:   
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ