Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

891-Ա  15.03.2018թ.
                     
ԵՐԵՎԱՆԻ ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.3 ՇԵՆՔԻ Հ.28՝ 55,5 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աշոտ Օհանյանի դիմումը` Երևանի Աջափնյակ  վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի 1-ին  նրբանցքի հ.3 շենքի հ.28՝  55,5քմ ընդհանուր մակերեսով բնակարանը  մասնավորեցնելու  մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով,  հիմք ընդունելով  Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի  26-ի  հ.87-Ն որոշմամբ հաստատված  հավելվածի  4-րդ  կետի  1-ին, 2-րդ ենթակետերը.  
1.Երևան համայնքի  սեփականություն  համարվող /անշարժ  գույքի  նկատմամբ  իրավունքների պետական գրանցման  26.02.2018թ. հ. 26022018-01-0247  վկայական/,  Երևանի Ֆուչիկի փողոցի 1-ին  նրբանցքի հ.3շենքի հ.28՝ 55,5քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ՝  Աշոտ  Ալեքսանդրի Օհանյանին, Սաթենիկ Ալեքսանդրի Այվազյանին,  Ծովինար Աշոտի Օհանյանին, Ծովիկ Եփրեմի  Օհանյանին,  Արտակ  Աշոտի Օհանյանին, Հրաչիկ Սարգսի Այվազյանին, Մարիա  Մարտինի Ամիրխանյանին, Գայանե Սարգիսի  Այվազյանին /8 անձ, այսուհետ նվիրառուներ/՝ որպես համատեղ  սեփականություն:
2.Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ա.Սարգսյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված  կարգով,  նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող  իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման  հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների  կողմից:   
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել  Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ  դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն  ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ