Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

92-Ա 20.01.2020թ.

 

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.18/20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ,
ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Մարտինյանի լ/ա Սասուն Հովհաննիսյանի դիմումը՝ Ա.Սարգսյան փողոցի հ.18/20 հասցեում գտնվող շենքի գործառական և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 28.11.2019թ. հ.29112019-01-0161 վկայականը, շենքի գործառական նշանակության փոփոխության, վերահատակագծման և հարկի ավելացման էսքիզային առաջարկը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3–րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի h.88 որոշման h.1 հավելվածի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշմամբ սահմանված կարգի 49-րդ կետով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.12.2019թ. հ.18-06/1-Հ-12393 եզրակացությունը.
1. Ա.Սարգսյան փողոցի հ.18/20 հասցեում գտնվող, Արմեն Մարտինյանին սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 28.11.2019թ. հ.29112019-01-0161 վկայական/ շենքի գործառական նշանակությունը սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ա.Սարգսյան փողոցի հ.18/20 հասցեում գտնվող 302.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։
3. Հանձնարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված շենքը հաշվառել որպես բնակելի նշանակության:

4. Գույքի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները, ինչպես նաև նախագծման թույլտվությունը /ճարտարապետահա-տակագծային առաջադրանքը/ ենթակա են պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 

5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ