Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

94-Ա 20.01.2020թ.


ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 27/4 ՇԵՆՔԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անդրանիկ Խաչատրյանի լ/ա Մադաթ Խաչատրյանի դիմումը՝ Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 շենքի մոտ գտնվող, սեփականության իրավունքով Անդրանիկ Խաչատրյանին պատկանող տարածքի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու, նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 744.44քմ, որը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ, 10-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի հ.596-Ն որոշման հ.1 հավելվածի 49-րդ կետի 1-ին ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.10.2019թ. հ.18-06/1187 և 05.11.2019թ. հ.18-06/1-Խ-3303 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 շենքի մոտ գտնվող, Անդրանիկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 744.44քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են 744.44քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 շենքի մոտ գտնվող տարածքի զբաղեցրած 744.44քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման /դիտարկվող հողամասը բնակելի կառուցապատման գոտում է/՝ ըստ կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:

4.Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
5. Ընդունել ի գիտություն, որ.
1) Ռուբինյանց փողոցի թիվ 27/4 շենքի մոտ գտնվող հասարակական տարածքի գործառական նշանակության փոփոխությանն առնչվող նախագծման թույլտվությունն /ճարտարապետահատակագծային առաջադրանքը/ ուժի մեջ է մտնում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքների պետական գրանցումից հետո.
2) հողամասի սեփականատիրոջ վրա տարածվում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 10-րդ մասում հծված պահանջները:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ