Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

952-Ա  17.03.2018թ.
         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի Հ.6066-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
   

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.02.2018թ. 20-ել-115 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2008 թվականի դեկտեմբերի 12-ի «Նար-Դոսի փողոցի հ.132/3 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Հենրիկ Խաչիկի Արշակյանի, Հրաչյա Խաչիկի Արշակյանի, Արթուր Ժորայի Թորոսյանի, Մարտին Ստեփանի Արշակյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.6066-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 5-րդ կետերում «Հենրիկ Խաչիկի Արշակյանի» բառերը փոխարինել «Հենրիխ Խանիկի Արշակյանի» բառերով, նախաբանում «302.04» թիվը փոխարինել «283.85» թվով, «112.94» թիվը փոխարինել «94.75» թվով, 1-ին կետում «112.94» թիվը փոխարինել «94.75» թվով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ