Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

954-Ա  17.03.2018թ.
        
ԽԱՂԱՂ ԴՈՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.3 ՇԵՆՔԻ Հ.17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ (ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ) ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Զաբել Մարգարյանի դիմումը` Խաղաղ Դոնի փողոցի հ.13 շենքի հ.17 հասցեում, սեփականության  իրավունքով իրեն պատկանող տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18092014-01-0036 վկայական) գործառական  նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով և 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգի հ.49 կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և  քաղաքաշինության վարչության 06.03.2018թ. հ.18-08/1-Մ-1264 եզրակացությունը.    
1.Խաղաղ Դոնի փողոցի հ.13 շենքի հ.17 հասցեում, Զաբել Մարգարյանին պատկանող  տարածքի գործառական  նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային  առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել  բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան, <<ՀՀՇՆ 31-01-2014>> պահանջներին չհակասելու  պայմանով։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման  վարչության պետին և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակելի` հանելով այն ոչ բնակելի ֆոնդից:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված  տարածքի գործառական նշանակության  փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` երկամսյա ժամկետում: 6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և  Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ