Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

955-Ա  17.03.2018թ.
        
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԼՎՈՎ ՔԱՂԱՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

Հաշվի առնելով ԵՄ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում ներկայացված «Երևան.Արևային համայնք» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ուղարկված հրավերը՝ մասնակցելու «Ծրագրի կառավարման և հաղորդակցման վերաբերյալ պրակտիկ ուսուցում» խորագիրը կրող դասընթացներին և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին գործուղել ՈՒկրաինայի Լվով քաղաք՝ հետևյալ կազմով և ժամկետներում՝
2018 թվականի մարտի 18-ից  22-ը՝
Տիգրան Սարգսյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ, ծրագրի ղեկավար
2018 թվականի մարտի 20-ից 23-ը՝
Դիանա Կարապետյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ, լուսաբանող փորձագետ:
2.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են  հրավիրող կողմի միջոցների հաշվին` բացառությամբ օրապահիկի, որը կատարվում է Երևան քաղաքի 2018թ. բյուջեի միջոցների հաշվին:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վ. Վարդանյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ