Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

960-Ա  17.03.2018թ.
        
ԱԶԱՏՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ազատուհի Գրիգորյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թվականի ապրիլի 20-ի հ.838-Ա որոշման հիման վրա, Կուրղինյան փողոցի նրբանցքի հ.11 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.2 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.05.2012թ. հ.02052012-01-0654 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:     
Կուրղինյան փողոցի նրբանցքի հ.11 շենքի հ.2 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 234 391 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով.
1.Լիազորել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ա.Ալեքսանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի  անունից, Ազատուհի Գրիգորյանի հետ կնքել համաձայնագիր՝ Կուրղինյան փողոցի նրբանցքի հ.11 շենքի հ.2 ավտոտնակի զբաղեցրած 22.4քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված վարձակալության հ.3132 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում լրացում կատարելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին`  դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ