Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

961-Ա  17.03.2018թ.
       
«ԱՐԱԲԿԻՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի է) ենթակետով.
1.Հաստատել «Արաբկիրի մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) լուծարման հաշվեկշիռը՝ համաձայն N1 և N2 հավելվածների։
2.Հանձնարարել լուծարման հանձնաժողովի նախագահին.
1)Կազմակերպության հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող տարածքային մարմնին՝ Կազմակերպության լուծարման պետական գրանցում կատարելու համար։
2)Լուծարման գրանցումն ավարտելուց հետո Երևանի քաղաքապետարան ներկայացնել տեղեկանք Կազմակերպության լուծարման գործընթացն ավարտելու մասին։
3.Սույն որոշման կատարման  կազմակեպումն ու պատասխանատվությունը դնել լուծարման հանձնաժողովի նախագահի վրա:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա.Սուքիասյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ