Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

965-Ա  17.03.2018թ.
       
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի տնօրենի դիմումը՝ Պարոնյան փողոցի հ.հ.42, 42/1 և 44 46/4 հասցեներում սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասերի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  հ.հ.27122017-01-0310, 17102017-01-0220, 15052015-01-0348, 09022018-01-0014  վկայականներ/ գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.03.2018թ. հ.18-06/2-18305 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի մարտի 15-ի հ.915-Ա որոշմամբ սեփականության իրավունքով «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին պատկանող վերաճշտված 2515.42քմ, 1332.33քմ, 3191.64քմ մակերեսներով և համապատասխանաբար նոր տրամադրված Պարոնյան փողոցի հ.հ.42, 42/1 և 44 հասցեներում գտնվող հողամասերի գործառնական նշանակությունները /օգտագործման նպատակը/՝ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն սահմանել խառը կառուցապատման։
2.Սուն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
         


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ