Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
969-Ա  19.03.2018թ.

ԽԱՂԱՂ ԴՈՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.13 ՇԵՆՔԻ Հ.16/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՂՈՒՆԻԿ ԿՈՒՐԵՂՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աղունիկ Կուրեղյանի դիմումը՝ Խաղաղ Դոնի փողոցի հ.13 շենքի հ.16/1 հասցեում գտնվող տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 22.12.2017թ. հ.22122017-01-0328 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի  2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի h.596-Ն որոշման հավելվածի 49-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումներով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.02.2018թ. հ.18-08/1-Կ-240 եզրակացությունը.
1.Խաղաղ Դոնի փողոցի հ.13 շենքի հ.16/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աղունիկ Կուրեղյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /ՀՀՇՆ 31-01-2014 պահանջներին չհակասելու պայմանով/։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել որպես բնակելի նշանակության օբյեկտ և ընդգրկել բնակելի ֆոնդում:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ