Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
970-Ա  19.03.2018թ.

Ե.ԿՈՂԲԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.49 ՇԵՆՔԻ Հ.7/1 ԵՎ Հ.7 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԵՎ ՆԿՈՒՂԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գրիգոր Գրիգորյանի լիազորված անձ Տիգրան Շակոյանի դիմումը, սեփականության իրավունքով Գրիգոր Գրիգորյանին պատկանող, Ե.Կողբացու փողոցի հ.49 շենքում գտնվող հ.7/1 բնակարանի և հ.7 նկուղի (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 16.08.2002թ. հ.504350 և 20.01.2004թ. հ.1558826 վկայականներ) գործառական նշանակությունները հասարակական դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի  2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով, 2015թ. մարտի 19-ի հ. 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և  քաղաքաշինության վարչության 23.01.2018թ. հ.18-08/1-Շ-38 և հ.18-08/1-Շ-39 եզրակացությունները.    
1.Ե.Կողբացու փողոցի հ.49 շենքի հ.7/1 և հ.7 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Գրիգոր Գրիգորյանին պատկանող բնակարանի և նկուղի գործառական նշանակություններն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:     
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը և նկուղը հաշվառել որպես հասարակական նշանակության։
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի և նկուղի գործառական նշանակության  փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:        
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:  
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի  ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ