Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

99-Ա 20.01.2020թ.

 

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.24 ՇԵՆՔԻ Հ.30 ԵՎ Հ.59/2 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ (ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աղավարդ Խաչատրյանի և Անահիտ Վարդանյանի համատեղ դիմումը՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող, Շահվերդյան փողոցի հ.24 շենքի հ.30 և հ.59/2 բնակարանների (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 25.02.2005թ. հ.1753938 և 10.11.2004թ. հ.1813670 վկայականներ) գործառական նշանակությունները հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով և 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշման հ.1 հավելվածի 49-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.12.2019թ. հ.18-08/1-Վ -2587 եզրակացությունը.
1. Շահվերդյան փողոցի հ.24 շենքում, համատեղ սեփականության իրավունքով Աղավարդ Խաչատրյանին և Անահիտ Վարդանյանին պատկանող հ.59/2 և Շահվերդյան փողոցի հ.24 շենքի հ.30 հասցեում, սեփականության իրավունքով Անահիտ Վարդանյանին պատկանող բնակարաններն, առանց ճարտարապետահա-տակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանները հաշվառել որպես հասարակական՝ հանելով դրանք բնակելի ֆոնդից:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով`դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ