Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

08.01.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 1-Ա  08.01.2018թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԾՐԱԳՐՈՎ  ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 934-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 143-Ն հրամանի 41-րդ գլխի 177-րդ կետի պահանջներով.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ Երևանի քաղաքապետի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը վավերացնելու մասին» N 4720-Ա որոշման հ.2 հավելվածով նախատեսված 2018 թվականի ներքին աուդիտի տարեկան ծրագիրն իրականացնել՝ նախատեսված շրջանակներում և սահմանված ժամկետներում։  
2.Ներքին աուդիտի ծրագիրն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի կողմից կարող են ներգրավվել աշխատակազմի այլ ստորաբաժանումներից մասնագետներ։     
3.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։
4.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։


        ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ