Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


1048-Ա 09.12.2019թ.

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 18-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.66-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի 22.11.2019թ. գրությունը.
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) գործառական դասակարգման 10 բաժնի, 07 խմբի, 01 դասի «03. Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից, որպես օգնություն, դեկտեմբերի 3-ի հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի անվամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում բացված տարանցիկ հաշվին փոխանցել 4000.0 (չորս միլիոն) հազար դրամ՝ Արցախյան պատերազմի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած, զինծառայության ընթացքում հիվանդության հետևանքով և ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին խմբի հաշմանդամության կարգ ստացած անձանց` (թվով 100) յուրաքանչյուրին 40 հազարական դրամ տրամադրելու նպատակով՝ համաձայն hh. 1, 2 և 3 հավելվածների:
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալական ապահովության վարչությունների պետերի վրա։3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Հ.ՄԱՐՈԻԹՅԱՆ