Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.12.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ


1055-Ա 10.12.2019թ.

«ԵՔ-ԲՄԱՇՁԲ-20/17» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված 2020 թվականի համար նախատեսվող Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի վարչական շենքի դահլիճի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-20/17» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ն. Մամուլյան- Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ /հանձնաժողովի նախագահ/
Մ. Գրիգորյան- Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ
Մ. Կարապետյան- Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի առաջին կարգի մասնագետ
Ա. Մխիթարյան- Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետ
Տ. Պողոսյան- Էրեբունի վարչական շրջանի տեխնիկական սպասարկման անձնակազմի համակարգչային օպերատոր-սպասարկող
2. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Համբարձումյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 10:20-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ