Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

11.01.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 11-Ա  11.01.2018թ.

«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/68» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով հագուստի և կենցաղային ապրանքների գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/68» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Գ. Մարտիրոսյան Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Ներսիսյան Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմի տնտեսվար (հանձնաժողովի անդամ)
Մ. Կլեկչյան Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Ս. Սահակյան Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)
Ե. Մաթևոսյան Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի  աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմի համակարգչային տեխնիկայի համակարգող (հանձնաժողովի անդամ)
2.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Լ. Ղավալյանին։
3.Սահմանել, որ գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 11-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի  փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության  պետի  վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:


        ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ