Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

18.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

125-Ա 18.02.2019թ.


«ԵՔ-ԳՀԱՇՁԲ-19/1» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված Բորյան 4 շենքի տանիքի հիմնանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության եզրակացության տրամադրման աշխատանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-19/1» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Խաչատրյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ /հանձնաժողովի նախագահ/
Հ. Մարտիրոսյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Կարապետյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պարետ
Ա. Գասպարյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսակն բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Մինասյան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի առաջատար մասնագետ
2. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 20-ին, ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ