Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

18.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

126-Ա 18.02.2019թ.


«ԵՔ-ԳՀԱՇՁԲ-19/2» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված վարչական շենքի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության եզրակացության տրամադրման աշխատանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-19/2» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Կ. Չիլինգարյան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի համակարգչային տեխնիկայի օպերատոր /հանձնաժողովի նախագահ/
Ս. Ղարագյոզյան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի տեղակալ
Օ. Մկրտչյան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի սոց, ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ
Տ. Շահբազյան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի 1-ին կարգի մասնագետ
Ռ. Սարգսյան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄՀԱԿ բաժնի 1-ին կարգի մասնագետ
2. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Ն. Կիրակոսյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. փետրվարի 22-ին, ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ