Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.01.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 15-Ա  12.01.2018թ.

 ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով 08.01.2018թ. կնքված թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների գնման N ԵՔ-ԲՄԾՁԲ-18/6 պայմանագրի պահանջները,  Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներն իրականացնող կազմակերպության կողմից տեխնիկական բնութագրերով նախատեսված անհրաժեշտ պայմանների պահպանման ու չափորոշիչների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնելու և վնասազերծված կենդանիների հաշվառումն ապահովելու նպատակով.
1.Ստեղծել վնասազերծված թափառող կենդանիների տեխնիկական հսկողության հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
 Հանձնաժողովի նախագահ
Կ.Խաչատրյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր  մասնագետ
 Հանձնաժողովի անդամներ
Ա.Ալավերդյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության առաջատար մասնագետ
Ա.Սահակյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության առաջատար մասնագետ
Ի.Մկրտչյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության առաջատար մասնագետ
Գ.Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության առաջատար մասնագետ
Ա.Ջանունց - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության առաջատար մասնագետ
2.Հանձնարարել հանձնաժողովին՝ յուրաքանչյուր 10 (տասը) օրը մեկ անգամ, թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ մատուցող կազմակեր-պության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետին (պատասխանատու ստորաբաժանման ղեկավար) ներկայացնել պայմանագրի կատարման մասին եզրակացություն։
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետին՝ տեխնիկական հսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից ներկայացված հանձնման–ընդունման արձանագրությունը ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն՝ համապատասխան ֆինանսավորումն ապահովելու նպատակով։
4.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2017թ. հունվարի 10-ի հ.4-Ա և 2017թ.  օգոստոսի 29-ի հ.499-Ա կարգադրությունները։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվու-թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Դ. Օհանյանի վրա։


    ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ