Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.03.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 234-Ա   14.03.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/144» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված տնտեսական ապրանքների և նյութերի գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-18/144» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Թ.Երկանյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Ա.Հովակիմյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ
Մ.Թերզյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Գ.Հակոբյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ
Գ.Գրիգորյան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
2. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Վարդանյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մարտի 14-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ.Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ