Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.01.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 3-Ա  10.01.2018թ.

 «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-18/49» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-18/49» ծածկագրով բաց մրցույթի  գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Հարությունյան Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի  տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա.Ամիրյան Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի  աշխատակազմի քարտուղար (հանձնաժողովի գնահատող անդամ)
Ս.Յահյան Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏ և ԲՇԿՄՀԱԿ բաժնի  պետ  (հանձնաժողովի բացող անդամ)
Ա.Երմազյան Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի  գլխավոր մասնագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Լ.Մարության Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի սպասարկումների և գովազդի բաժնի պետ (հանձնաժողովի բացող անդամ)
2.Բաց մրցույթի  գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր  մասնագետ Գ. Հուրոյանին։
3.Սահմանել, որ բաց մրցույթի  գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հունվարի 5-ին, ժամը 10:10-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց մրցույթի  գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  գնումների վարչության   պետի  վրա:
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ