Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

333-Ա 15.04.2019թ.


«ԵՔ-ԳՀԱՇՁԲ-19/17» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության աշխատանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-19/17» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա. Մարտիրոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Գուլգուլյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ
Ս. Գևորգյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ
Բ. Տեր-Թովմասյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ
Ե. Մատասյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓՀԱ բաժնի առաջատար մասնագետ
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի պետ Բ. Արամյանին:
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 15-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ