Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
338-Ա 20.03.2020թ.


«ԵՐԵՎԱՆԻ Հ.144 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 41-րդ գլխի 177-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 18-ի N 527-Ա որոշման N2 հավելվածը, 2020 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 1-ը <<Երևանի հ.144 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում իրականացնել 2018-2020 թվականների հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական աուդիտ։
2. «Երևանի հ.144 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Գևորգյանին (խմբի ղեկավար) և Հ.Հակոբյանին:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ