ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
410-Ա 01.04.2020թ.


ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի հ.28-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի 30.03.2020թ. հ.02/34-32127հ գրությունը՝
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 07 խմբի 01 դասի «05. Հասարակական կազմակերպություններին աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին հատկացնել 1334.7 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր) հազ. դրամ՝ անօթևանների ժամանակավոր կացարանի 2020թ. փետրվար ամսվա կոմունալ ծախսերի վճարման ապահովման նպատակով։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ