Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23.05.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 434-Ա   23.05.2018թ.

 «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉ», «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ  ՏՆՕՐԵՆ», «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍՏԻԱՐԱԿ» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ  ԳՆԱՀԱՏՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 05.12.2013թ. հ.1354-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անցկացման կարգերը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 15.05.2018թ. հ.12/11077 առաջարկությունը՝
1.Հաստատել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթներիի՝ Երևանի քաղաքային փուլը  գնահատող հանձնաժողովների կազմերը /հավելվածներ 1,2,3/ :  
2.Մրցույթների կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ա.Ստեփանյանի վրա։
3.Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա.Սուքիասյանի  վրա։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ