Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

458-Ա 04.05.2020թ.


ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.28-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 17.04.2020թ. հ.16/Գ-39 գրությունը՝ Երևանի Կոնդ և Նորագյուղ թաղամասերի լուծարված դպրոցների, Արցախի փող 4-րդ նրբ. 8 և 10 վթարային շենքերի շուրջօրյա հսկողության, Սիսակյան 16, 22 և Շինարարների 15 հասցեների բազմաբնակարան շենքերի Երևանի քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող բնակարանների շուրջօրյա պահպանության 2020թ. 2-րդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին, որպես նվիրատվություն, հատկացնել 5836.4 (հինգ միլիոն ութ հարյուր երեսունվեց հազար չորս հարյուր) հազար դրամ` լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ