Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

08.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

465-Ա 08.05.2020թ.


«ԵՔ-ԳՀԱՇՁԲ-20/72» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների գնման հայտը.
1. Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-20/72» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ռ. Աբրահամյան Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Մ. Քալանդարյան Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի պետի տեղակալ
Գ. Սաֆարյան Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Խարբության Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ
Ա. Մնացականյան Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համակարգչային տեխնիկայի օպերատոր
2. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի առաջատար մասնագետ Թ. Հովեսյանին։
3. Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 8-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ