Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

09.07.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 473-Ա   09.07.2018թ.

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսված միջոցները.
1.Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով նախատեսված գումարների շրջանակներում մանկապարտեզների համար կահույքի ձեռքբերման նպատակով, համապատասխանաբար՝ «ԵՔ–ԲՄԱՊՁԲ-18/26-1», «ԵՔ–ԲՄԱՊՁԲ-18/26-2», «ԵՔ–ԲՄԱՊՁԲ-18/26-3» ծածկագրերով կազմակերպված գնման գործընթացի արդյունքում  կնքված պայմանագրով ձեռք բերվող գույքը բաշխել՝ ըստ Երևանի մանկապարտեզների՝ համաձայն N1 հավելվածի։
2.Սույն կարգադրության 1-ին կետով նախատեսված գույքի ընդունման և ըստ մանկապարտեզների բաշխման աշխատանքները կազմակերպելու նպատակով, ստեղծել հանձնաժողովներ՝ ըստ վարչական շրջանների՝ համաձայն N 2 հավելվածի։
3.Հանձնարարել հանձնաժողովին՝ ապահովել սույն կարգադրության N1 հավելվածում նշված գույքի հանձնման և բաշխման աշխատանքներն՝ ըստ մանկապարտեզների։
4.Հանձնարարել սույն կարգադրության N1 հավելվածում սահմանված մանկապարտեզ ՀՈԱԿ–ների տնօրեններին՝ սահմանված կարգով իրականացնել գույքը հաշվեկշիռ ընդգրկելու աշխատանքները։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա.Սուքիասյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ