ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

477-Ա 14.05.2020թ.


«ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-20/1» ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՐԱՏԱՊ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի բարեկարգման աշխատանքների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ՀԲԲՄԱՇՁԲ-20/1» ծածկագրով հրատապ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Վ. Գուլգուլյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓՀԱ բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Ա. Մարգարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ /ԳԱ/
Ռ. Այվազյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ/ԳԱ/
Ե. Մատասյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության շինարարության և բարեկարգման բաժնի գլխավոր մասնագետ /ԲԱ/
Ե. Բաղդասարյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և ՆՆՓՀԱ բաժնի առաջատար մասնագետ /ԲԱ/
2. Հրառապ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Գ. Հուրոյանին։
3. Սահմանել, որ հրատապ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. մայիսի 15-ին, ժամը 10:10-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4. Հրատապ բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու գնումների վարչության պետերի վրա:
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ