Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

03.09.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 508-Ա   03.09.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/43» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով մասերով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված Կոմիտաս պողոտա թիվ 56 շենքի առաջին հարկի հատվածամասի ընթացիկ վերանորոգման  աշխատանքների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/43» ծածկագրով գնանշման հարցման  գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ա.Միսկարյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ն.Մուկուչյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Է.Ղազարյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Ս.Մաքսապետյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԿՏԲՇԿՄԱԿ բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի բացող անդամ)
Ն.Պողոսյան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի բացող անդամ)
2.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ Գ. Մուրադյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման  գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի  ու գնումների վարչության   պետի  վրա:
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


                                 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                                 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Կ. ԱՐԵՅԱՆ