Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

03.09.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 510-Ա   03.09.2018թ.

 «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/88» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին»  օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի կողմից ներկայացված Ավան վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/88» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Տ.Իգիթյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործառույթների կազմակերպման բաժնի պետ  /հանձնաժողովի նախագահ/
Ա.Կիրակոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ
Ե.Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործառույթների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ  
Ք.Ավետիսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի պետ
Լ.Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական  վարչության  կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ
2.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման  բաժնի գլխավոր  մասնագետ  Ի. Եղիազարյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման  ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի  վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


                                ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                                ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       Կ. ԱՐԵՅԱՆ