Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

03.09.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 512-Ա   03.09.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/47» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին»  օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով մասերով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության եզրակացության տրամադրման  աշխատանքների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/47» ծածկագրով գնանշման հարցման  գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ն.Ղուկասյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  ֆինանսական բաժնի պետ /հանձնաժողովի նախագահ/
Ա.Ղևոնդյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ
Ռ.Շահբազյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄՀԱԿ բաժնի 1-ին կարգի  մասնագետ
Օ.Մկրտչյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Սոց, ապահովության, առողջապահության ևծրագրերի բաժնի առաջատար  մասնագետ
Ս.Ղարագյոզյան Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի տեղակալ
2.Գնանշման հարցման  գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վ. Մեժունցին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման  գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել գնումների վարչության   պետի  վրա:
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


                                   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
                                   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                  Կ. ԱՐԵՅԱՆ