Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.09.2018

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

519-Ա    10.09.2018թ.

«ԵՔ-ԳՀԾՁԲ-18/90» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի հ. 117 մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայության գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-18/90» ծածկագրով գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
2.Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Լ. Ղավալյանին:
3.Սահմանել, որ գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 11:30-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցում ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Վ. Նիկոյանը:


           
  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                                              
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                     Կ.ԱՐԵՅԱՆ