Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.09.2018

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

520-Ա    10.09.2018թ.

 «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/51» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով մասերով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ներկայացված Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Նոր Շիրակի փողոց-Աշտարակի մայրուղու ճանապարահատվածի լուսաանդրադարձող, սառը եղանակով կիրառվող պլաստմարկեր նյութերով չանապարհային գծանմուշների իրականացման աշխատանքների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-18/51» ծածկագրով գնանշման հարցման  գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
2.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ  Գ.Մուրադյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի  ու գնումների վարչության   պետի  վրա:
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                             
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                          Կ.ԱՐԵՅԱՆ