Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19.09.2018

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  527-Ա   19.09.2018թ.
                                  
 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50–րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով  Վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը.
1.Երևան քաղաքի Սարի Թաղի վթարային բնակելի տների գույքագրման, հաշվառման և փաստաթղթերի հավաքագրման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ, հետևյալ կազմով.
  Աշխատանքային խմբի ղեկավար
Վահան Խաչատրյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
  Աշխատանքային խմբի անդամներ
Երվանդ Պողոսյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի պետ
Նարեկ Կռունկյան-Երևան քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի առաջին կարգի մասնագետ
Արտակ Սարգսյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ
Բագրատ Տեր-Թովմասյան-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության առաջատար մասնագետ
Արթուր Հովսեփյան, Հովհաննես Հարությունյան-Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների  
կազմակերպման բաժնի առաջին կարգի մասնագետներ                             
Վարուժան Դավթյան-Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջին կարգի                
մասնագետ                                                            
2.Աշխատանքային խմբի ղեկավարին՝ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
3.Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա։  


                                         ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                                         ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                              Կ.ԱՐԵՅԱՆ