Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

02.10.2017

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

551-Ա   02.10.2017թ.

«ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/3» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ենթակայությամբ գործող ներառական կրթություն իրականանցնող դպրոցների տնօրենների կողմից ներկայացված 2018 թվականին նախատեսվող սննդի փաթեթների գնման հայտերը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/3» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Մ. Հայրապետյան    «Երևանի հ.150 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն /հանձնաժողովի նախագահ/
Ք. Համբարձումյան    «Երևանի հ.135 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ուսումնական գծով տեղակալ
Ռ. Կարապետյան    «Երևանի հ.197 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ
Մ. Խալափյան    «Երևանի հ.200 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն
Լ. Անտոնյան    «Երևանի հ.125 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն
2. Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Վարդանյանին։
3. Սահմանել, որ բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 09:30-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ.Նիկոյանը:


 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ