Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.10.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 553-Ա  04.09.2017թ.

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2017ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ Հ.Հ.26,70,91,114,160 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսված միջոցները.
1.Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով նախատեսված գումարների շրջանակներում Երևանի հ.հ. 26,70,91,114,160 մանկապարտեզների  համար կահույքի, կենցաղային տեխնիկայի ձեռքբերման նպատակով համապատասխանաբար` «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-17/4-1», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-17/4-2», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-17/4-3», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-17/4-4», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-17/4-5», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-17/5» ծածկագրերով կազմակերպված գնման գործընթացների արդյունքում  կնքված պայմանագրերով ձեռք բերվող գույքը տրամադրել Երևանի հ.հ.26,70,91,114,160 մանկապարտեզներին` համաձայն N 1 հավելվածի։
2.Սույն կարգադրության 1-ին կետով նախատեսված գույքի ընդունման  աշխատանքները կազմակերպելու նպատակով` ստեղծել հանձնաժողով, համաձայն N 2 հավելվածի։
3.Հանձնարարել հանձնաժողովին՝ ապահովել սույն կարգադրության N1 հավելվածում նշված գույքի ընդունման աշխատանքները։
4.Հանձնարարել Երևանի հ.հ. 26,70,91,114,160 մանկապարտեզների  տնօրեններին՝ սահմանված կարգով իրականացնել սույն կարգադրության N1 հավելվածում նշված գույքը հաշվեկշիռ ընդգրկելու աշխատանքները։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի և Երևանի Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ա.Սուքիասյանի վրա։


     ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ