Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.10.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 554-Ա  04.09.2017թ.



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու հանգամանքն ու 2017 թվականի երրորդ եռամսյակի արդյունքները.
1. Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրել՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա:
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի վրա:

 

 

 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ