Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.10.2017

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

562-Ա   04.10.2017թ.

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 12-ի «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» հ.21-Ա որոշման 8-րդ հավելվածը, ինչպես նաև հաշվի առնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 26.09.2017թ. հ.22/01-17/38795 գրությունը.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մասով բյուջետային ծախսերի  գործառական դասակարգման 10 բաժնի, 07  խմբի, 01 դասի «03. Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական և հիշատակի օրերին  աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից, որպես օգնություն, Ուսուցչի և Տարեցների միջազգային օրերի կապակցությամբ թվով 150 քաղաքացիների հատկացնել 1500.0 (մեկ միլիոն հինգ հարյուր) հազար դրամ, յուրաքանչյուրին 10000-ական դրամ՝ համաձայն հհ.1 և 2 հավելվածների։
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի  վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ