Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.10.2017

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

563-Ա   04.10.2017թ.

«ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/2» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ենթակայությամբ գործող հատուկ (օժանդակ) դպրոցների տնօրենների կողմից ներկայացված 2018 թվականի համար նախատեսվող սննդամթերքի գնման հայտերը.
1.Ձևավորել «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-18/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Ս.Փիրոյան    «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.2 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ–ի տնօրեն /հանձնաժողովի նախագահ/
Է.Գրիգորյան    «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.2 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ–ի գլխավոր հաշվապահ
Վ.Խեբոյան    «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ.8 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ–ի տնօրեն
Լ.Բաղդասարյան    «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ.8 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ–ի փոխտնօրեն
Լ.Արտաշեսյան    «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.6 հատուկ կրթահամալիր դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն
2.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա.Վարդանյանին։
3.Սահմանել, որ բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 09:30-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ.Նիկոյանը:

 



 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ