Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.10.2017

ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ  


564-Ա   04.10.2017թ.


«ԵՔ-ԳՀԱՊՁԲ-17/16» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲ ընկերության տնօրենի կողմից ներկայացված ֆանկոլների ձեռքբերման գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՊՁԲ-17/16» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ.Նունյան    «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Մ.Մարտիրոսյան    «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ
Զ.Վարդերեսյան    «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի ՆՏՄ բաժնի պետ
Մ.Արզումանյան    «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի իրավախորհրդատու
Կ.Ամիրբեկյան    «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ
2.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վ.Մեժունցին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Վ. Նիկոյանը:



 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ