Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 578-Ա  12.10.2017թ.

 «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-17/11» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲ ընկերության տնօրենի կողմից ներկայացված Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեի մասնաշենքի սնուցող էլեկտրական ենթակայանի մասնակի վերանորոգման  աշխատանքների  գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԱՇՁԲ-17/11» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ.Նունյան «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Մ.Մարտիրոսյան «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ
Զ.Վարդերեսյան «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի ՆՏՄ բաժնի պետ
Մ.Արզումանյան «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի իրավախորհրդատու
Կ.Ամիրբեկյան «ԳՇՊՇ» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ
2.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Գ. Հուրոյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 10:10-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին` գնահատող հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Վ. Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ