Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

12.10.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 580-Ա  12.10.2017թ.

 «ԵՔ-ԳՀԾՁԲ-17/29» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից ներկայացված Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա, Շիրակի փողոց և Արտաշատի խճուղի ճանապարհահատվածի սպասարկման շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների գնման հայտը.
1.Ձևավորել «ԵՔ-ԳՀԾՁԲ-17/29» ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Վ.Կարապետյան «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ծրագրերի իրականացման մասնագետների խմբի տեխնիկական մասնագետ (հանձնաժողովի նախագահ)
Ա.Պետրոսյան «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ծրագրերի իրականացման մասնագետների խմբի գնումների  մասնագետ
Ե.Հակոբյան «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ծրագրերի իրականացման մասնագետների խմբի իրավաբան/պայմանագրերի կառավարման մասնագետ
Մ.Եղիազարյան «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ծրագրերի իրականացման մասնագետների խմբի հաշվապահ
Ա.Մեջլումյան «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ծրագրերի իրականացման մասնագետների խմբի ֆինանսական մասնագետ
2.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Համբարձումյանին։
3.Սահմանել, որ գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա։
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ` Վ. Նիկոյանը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ