Քաղաքապետի կարգադրություններ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.10.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 582-Ա  13.10.2017թ.

 «ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-17/2» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի կողմից ներկայացված Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտ վերգետնյա հետիոտն անցման կառուցման աշխատանքների գնման հայտը`
1.Ձևավորել «ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-17/2» ծածկագրով բաց մրցույթի  գնահատող հանձնաժողով և հաստատել դրա ստորև ներկայացվող անհատական կազմը.
Հ.Պետրոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Տ.Ամյան Երևանի քաղաքապետարանի «Ձևավորում» ՓԲԸ-ի մասնագետ (հանձնաժողովի բացող անդամ)
Է.Ավագյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջին կարգի մասնագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Հ.Բաբաջանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջատար մասնագետ (հանձնաժողովի գնահատող անդամ)
Ռ.Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջին կարգի  մասնագետ (հանձնաժողովի բացող անդամ)
2.Բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր  մասնագետ  Գ.Հուրոյանին։
3.Սահմանել, որ բաց մրցույթի  գնահատող հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 10:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (ք. Երևան, Արգիշտիի փողոց 1)։
4.Բաց մրցույթի  գնահատող հանձնաժողովին` հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին  ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության   պետի  վրա:
6.Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ`  Վ.Նիկոյանը:


 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ